10232571291in.am-ը գրում է.

Լոնդոնի Սուրբ Մարիա հիվանդանոցի մասնավոր թևում գտնվող հիվանդասենյակը, որը հատկացվել է Քեմբրիջի դքսուհի Քեթրինին, ով շաբաթ օրն առավոտյան դուստր է լույս աշխարհ բերել, արժե օրական 6 հազար 570 ֆունտ ստեռլինգ (մոտ 10 հազար դոլար): Այս մասին գրում է Western Daily Press-ը:

Նշվում է, սակայն, որ արքայազն Ուիլյամի կնոջը 10 տոկոս զեղչ է տրվել` այստեղ երկրորդ անգամ ծննդաբերելու համար:

Նոր արքայադուստրը` Եղիսաբեթ II թագուհու 5-րդ ծոռը ծնվել է առավոտյան 8:34-ին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել