Pastinfo.am-ը գրում է.Պոռնկագրական բնույթի նյութ տարածելու համար 41-ամյա Նունեն դատապարտվել է 1 տարի ժամկետով ազատազրկման՝ 1 տարվա պայմանական փորձարջանով:
Ըստ մեղադրանիք՝ Նունեն իր կողմից վարձակալած բնակարանում, առանց իր զուգընկերոջ իմացության, տեսախցիկը գաղտնի տեղադրել է հեռուստացույցի մոտ և տեսաձայնագրելու միջոցով պատրաստել պոռնոգրաֆիկ տեսանյութ՝ իրենց սեռական ակտի մասին, որն էլ սկավառակների վրա զետեղելով տարածել՝ զուգընկերոջը վարկաբեկելու նպատակով։
Նախկինում խուլիգանության և ծեծի համար դատապարտված Նունեին այս անգամ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Առաջադրված մեղադրանքում Նունեն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և միջնորդել է գործը քննել արագացված ընթացակարգով, ինչին դեմ չեն եղել ո՛չ մեղադրողը, ո՛չ տուժողը:
Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է արձանագրել այն, որ նա անկեղծորեն զղջացել է, դրականորեն է բնութագրվում և խնամքին ունի մինչև 14 տարեկան 4 երեխա:
Ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրվել:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/hy/node/68845
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել