maxresdefault1in.am-ը գրում է.

Ղարաբաղյան հակամարտությունը գտնվում «կայուն անկայունության» փուլում, երբ խաղաղության հասնելու հնարավորությունը շատ փոքր է, իսկ պատերազմի վերսկսման հավանականությունը տարեցտարի ավելանում է: Այս մասին reddit.com կայքի առցանց հարցազրույցում նշել է Քարնեգի հիմնադրամի առաջատար վերլուծաբան Թոմաս դե Վաալը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածությանը և Ցեղասպանության ճանաչմանն առնչվող հարցերին։

Նրա խոսքով՝ Հայաստան այցելելիս հնարավոր չէ չնկատել Արարատ լեռը, որը լցնում է ողջ հորիզոնը: «Հասկացել եմ, որ Հայոց ցեղասպանությունը և մինչև 1921 թվականը տեղի ունեցած ողջ արյունոտ պատմությունը նման է Արարատ լեռանը, որը ոչ մի կերպ հնարավոր չէ անտեսել»,- ընդգծել է դե Վաալը:

Փորձագետի խոսքով՝ Թուրքիան չի ընկալում Հայաստանը որպես սպառնալիք կամ թշնամի, և նրա ռազմավարական շահերից չի բխում ԼՂ հակամարտության մեջ ներքաշվելը: Թուրքիան մշտապես ցանկացել է մասնակից լինել հարավկովկասյան գործընթացներին՝ մի կողմից լինել Ադրբեջանի համար ռազմական խորհրդատու, Հայաստան ցորեն մատակարարել և միաժամանակ վերակառուցել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել