Վաղն Արցախում տեղի կունենան խորհրդարանական հերթական ընտրությունները: Պետք է նկատել, որ ընտրություններին նախորդած քարոզարշավը տեղի է ունեցել խոսքի ազատության և միջազգային ստանդարտների տրամաբանության շրջանակներում և, հաշվի առնելով Արցախի իշխանությունների կամքն ու վճռականությունը ժողովրդավարական պետություն կառուցելու հարցում, վստահ եմ՝ վաղը տեղի կունենան հերթական թափանցիկ և արդար ընտրությունները: Առհասարակ, Արցախը ժողովրդավարական պետություն է և, թերևս, տարածաշրջանի ամենաժողովրդավարականը: Վաղ թե ուշ ժողովրդավարության դրոշակակիր պետությունները կճանաչեն Արցախի անկախությունը, քանզի ակնհայտ է, որ սեփական պատմական հայրենիքում ամենօրյա պատերազմի ռիսկի ներքո արցախցին կրողն է ժողովրդավարական արժեքների և կառուցում է ժողովրդավարական պետություն: Պետք է նշեմ, որ նախկինում տեղի ունեցած բոլոր ընտրությունները ևս անցել են արդար և մրցակցային պայմաններում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել