1in.am-ը գրում է.
Իրականում ավելորդ քաշի առաջացման պատճառները շատ են, և դրանցից մեկն էլ խոհանոցում չափազանց շատ ժամանակ անցկացնելն է, գրում է healthyliving.com.ua-ը:
Դա չի նշանակում, որ հարկավոր է հրաժարվել տնական սննդից, այլ ընդհակառակն, տնական սնունդն ավելի կարևոր է, դրանից բացի, թունավորումների սպառնալիքն ավելի փոքր է:
Սակայն հարկավոր է հիշել, որ հաճախակի տանը ճաշ պատրաստելը նպաստում է ավելորդ քաշի առաջացմանը:
Եվ այսպես ամենատարածված սխալներն են.
1. Ճաշը փորձելը, որի ժամանակ կանայք օրական միջինը 400 կիլոկալորիա ավելի շատ են ձեռք բերում:
2. Չափազանց շատ ածխաջրերն ու չափազանց քիչ բանջարեղենը ևս մեկ տարածված սխալ է: Հարկավոր է ածխաջրերով հարուստ սնունդը փոխարինել բանջարեղենով հարուստ սննդով:
3. Երբ քաղցր ուտեստներ եք պատրաստում, դա ազդում է գոտկատեղի չափերի վրա: Փորձեք հրաժարվել դրանցից, և ավելի շատ մրգեր օգտագործեք: