armfvn.com-ը գրում է.
Հնագետները բացահայտել են քարեդարյա շրջանի 1000-ավոր ստորգետնյա թունելներ, որոնք անցնում են ողջ Եվրոպայի տարածքով՝ Շոտլանդիայից մինչև Հայկական լեռնաշխարհ: Գրում է Ancient-origins.net-ը:
Գերմանացի հնագետ Հենրիխ Կուսչն իր «Հնագույն աշխարհի ստորգետնյա դռան գաղտնիքները» գրքում բացահայտում է, որ հարյուրավոր թունելները փորվել են նեոլիթյան շրջանի բնակավայրերի տակ՝ ամբողջ Եվրոպայի երկայնքով, և այն փաստը, որ շատ թունելները 12.000 տարի պահպանվել են, ցույց է տալիս, որ թունելների ցանցի կենտրոնը պետք է որ հսկայական լինի: «Գերմանիայի Բավարիա քաղաքում միայն մենք հայտնաբերել ենք այս թունելների 700 մետրը: Սիրիայում, Ավստրիայում մենք հայտանբերել ենք 350 մետրը: Ողջ Եվրոպայի տարածքով դրանք 1000-ների են հասնում Շոտլանդիայի հյուսիսից դեպի Միջերկրական»,- ասում է Կուսչը:
Թունելները բավական փոքր են՝ մոտավոր 70սմ լայնքով, որը միայն մեկ մարդու տեղաշարժման համար է նախատեսված: Որոշ տեղերում կան փոքր սենյակներ, նստատեղեր և պահուստատեղեր:
Մինչ շատերին թվում է, թե քարե դարում մարդիկ պրիմիտիվ էին, ի հայտ են գալիս այնպիսի գտածոներ այդ շրջանից, որոնք ապացուցում են հակառակը: 12.000 տարվա վաղեմության Պորտասարը, որը գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Ուրֆայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, մարդկության նախնական շրջանի նիստ ու կացի, մշակույթի ու հավատալիքների մասին նոր լույս սփռեց ողջ աշխարհում: Եվ ահա այս տարածված թունելների ցանցի բացահայտումը ևս մեկ անգամ ապացուցում է մեր նախնիների զարգացվածության փաստը, և որ նրանք ոչ միայն հավաքչությամբ ու որսով էին զբաղվում, այլ կառուցում էին աշտարակներ, թունելներ, աստղագիտական օբյեկտներ, կրոնական համալիրներ: Այս թունելներն իրականում ինչի համար են նախատեսված, դեռևս միանշանակ ասել հնարավոր չէ, սակայն կարծիք կա, որ նրանք կառուցվել են, որ մարդիկ ազատ և ապահով տեղաշարժվեն մի երկրից մյուսը: Իսկ միգուցե մարդիկ հենց այս թունելների միջոցո՞վ են Հայկական լեռնաշխարհից՝ մարդկության բնօրրանից տարածվել Եվրոպայում:
Գաղտնիք չէ, որ բրիտները, բավարացիները, էտրուսկները Եվրոպա են գնացել Հայկական լեռնաշխարհից:
Սրանք միայն տեսակետներ են: