1in.am-ը գրում է.
Նյու Յորքում երդվյալ ատենակալների դատարանը Goldman Sachs բանկի ծրագրավորողին՝ ռուս Սերգեյ Ալեյնիկովին, մեղավոր է ճանաչել բանկի առևտրային համակարգի կոդերի գողության համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Երդվյալ ատենակալներն Ալեյնիկովին մեղավոր են ճանաչել միայն հոդվածներից մեկով, որով ընկերության նախկին IT-մասնագետին ընկերության գաղտնի գիտական նյութերի գողության մեղադրանքներ են առաջադրվել:
ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ ԱՄՆ քաղաքացի Ալեյնիկովը Goldman Sachs-ում որպես ծրագրավորող է աշխատել ավելի քան 2 տարուց քիչ ավելի՝ զբաղվելով համակարգչային ծրագրերի մշակումներով և բանկի առևտրային համակարգի տեխնիկական աջակցությամբ:
Մեղադրող կողմի տեղեկությամբ՝ 2009 թ. հունիսին ծրագրավորողը կողմնակի սերվերի վրա է ներբեռնել ավելիքան 3 600 ֆայլեր, որոնցում ծրագրային կոդ է եղել: Ալեյնիկովն իրեն մեղավոր չի ճանաչել: