Լավ օրից չէ երևի, որ մարդ պատեհ, թե անպատեհ առիթով ընկնում է նոստալգիաների շրջապտույտ: Դրա վառ օրինակն է նաև Մայիսի 1-ը վերագրել երջանկահիշատակ ԽՍՀՄ-ին: Ոչ բարդ վերլուծությամբ էլ կարելի է եզրակացնել հետևյալը. այն, որ այդ միությունում վերջին շրջանում գրեթե լուծված էր յուրաքանչյուրի աշխատանքի իրավունքի հարցը, և դա է պատճառը աշխատանքի իրավունքի և ԽՍՀՄ տարիների ասոցացման: Ցավոք, պիտի արձանագրել, որ անկախության շուրջ 25 տարիների ընթացքում այդ հրատապ հարցի լուծման կամ մասամբ լուծման ուղղությամբ արվել են ամենաքիչ քայլերը: Բայց արդարության դեմ չմեղանչելու համար պետք է նաև փաստել, որ նույն ԽՍՀՄ տարածքում 1970-1986 թթ Հայաստանից միջին հաշվով ամեն տարի գրանցվել է մոտ 200000-250000 արտագնա աշխատողներ կամ այլ կերպ ասած խոպանչիներ:
Իսկ Մայիսի 1-ն Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է: Այն նշվում է աշխարհի 142 երկրում: Առաջին անգամ տոնը նշվել է 1890 թվականին Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/815471508544046?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել