1in.am-ը գրում է.
Մասնագետները 2300 մարդկանց շրջանում հարցումներ են կատարել: Պարզվել է, որ կանայք նախընտրում են սեքսով զբաղվել երեկոյան ժամը 11-ից մինչև գիշերվա ժամը 2-ը: Սեռական գրգռվածությունը կանանց մոտ գագաթնակետին հասնում է 23:21-ին: Տղամարդիկ սեքսուալ առումով ավելի ակտիվ են առավոտյան ժամերին՝ 6-9-ը ընկած ժամանակահատվածում: Նրանց մոտ ամենամեծ ցանկությունն առաջանում է առավոտյան ժամը 7:54-ին, հաղորդում է The Daily Mail-ը:
Կանանց 68%-ը և տղամարդկանց 63%-ը հանդիպել են այնպիսի մարդու հետ, ում լիբիդոն տարբերվել է իրենց սեփականից: Տղամարդիկ երազել են սեքսի մասին առավոտյան, սակայն կանանց միայն 11 տոկոսն է օրվա այդ ժամերին ակտիվ եղել: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ սեքսուալ ակտիվության մակարդակը բարձրացել է օրվա ընթացքում և երեկոյան հասել իր գագաթնակետին, սակայն տղամարդկանց միայն 16%-ն է ցանկանում առավոտյան սեքսով զբաղվել:
Դրանից բացի, սեռական ակտիվության մակարդակը տարբեր է շաբաթվա օրերին: Տղամարդկանց կեսից ավելիի մոտ սեռական հակումը բավականին անփոփոխ է եղել: Կանանց 36%-ի մոտ այն տրամադրությունից է կախված եղել: Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ մարդիկ, որպես կանոն, իրենց կյանքը կապում են նրանց հետ, ում սեռական հակումները համընկնում են իրենց սեփականի հետ: