alcoholism1in.am-ը գրում է.

Սպիրտային խմիչքների չարաշահումը և թմրանյութերի օգտագործումը կախված է մասնագիտությունից՝ պարզել է ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը: Նրա գնահատմամբ՝ խմիչքի նկատմամբ ամենից շատ հակվածություն ունեն ծանր ֆիզիկական աշխատանք կատարողները՝ հանքափորները և շինարարները։ Այս մասին հայտնում է The Mirror-ը:

2008-2012թթ. կատարած իրենց ուսումնասիրության մեջ սոցիոլոգներն ուսումնասիրել են մեկ ամսվա ընթացքում 5 և ավելի օրերի ընթացքում միանգամից 5 և ավելի բաժին սպիրտային խմիչք գործածողներին: Մեկ բաժինը 14 գրամ մաքուր սպիրտ է, որը պարունակվում է 1 բաժակ գարեջրի մեջ, մեկ գավաթ գինու կամ թունդ խմիչքի մեջ:

Մասնագետների հաշվարկով՝ հանքափորների 17.5%-ը չարաշահում է ալկոհոլը, նրանք ամենաշատ խմողն են: Երկրորդ տեղում շինարարներն են՝ 16.5%:

Երրորդ տեղում հյուրանոցների և ռեստորանների աշխատողներն են: Այդ ոլորտների աշխատակիցները միաժամանակ առաջին տեղում են թմրանյութերի չարաշահման առումով՝ ավելի քան 19%:

Մենեջերները ավելի հաճախ թմրանյութերով են տարվում, քան ալկոհոլով՝ ավելի քան 12%-ը, մինչդեռ առանց չափի խմում է 10%-ից պակաս մասը:

Ալկոհոլ ամենաքիչ օգտագործում են կրթության և առողջապահության ոլորտի աշխատողները՝ 5%:

Ամենաքիչ թմրամոլները պաշտոնյաների մեջ են՝ 4.3%:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել