1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի բնակիչ Փոլ Մեյսոնի մարմնից, որն ավելի վաղ նիհարել էր 3 ցենտներով, բժիշկները 21 կգ թուլացած մաշկ են հեռացրել, հայտնում է The Daily Mirror-ը:
Վիրահատությունը, որն անցկացվել է Նյու Յորքի Lenox Hill հիվանդանոցում, տևել է 9,5 ժամ:
54-ամյա Մեյսոնի հարսնացուն՝ 41-ամյա Ռեբեկա Մաունթինը, պատմել է, որ իր փեսացուն հիանալի է տարել վիրահատությունը և հիմա վերականգնողական կուրս է անցնում:
Նրա խոսքով՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա Նյու Յորքում կանցկացնի մոտ 4 շաբաթ:
Վիրահատությունից մի քանի օր առաջ The New York Times-ին տվա ծ հարցազրույցում տղամարդը խոստովանել է, որ սննդի միջոցով փորձել է խուսափել իրականությունից:
Մեյսոնը, որը կշռել է 445 կգ, որոշել է նիհարել հանուն 2013թ. Facebook-ով ծանոթացած Ռեբեկա Մաունթիի:
Նշվում է, որ Ռեբեկան կշռում է մոտ 50 կգ:
Ներկայումս Մեյսոնը 140 կգ քաշ ունի: