Քրիստոսին խաչից իջեցնելու դրվագը պատկերող այս հրաշագործ փայտակերտ սրբապատկերը դարեր շարունակ պահվել է Ամենափրկիչ Հավուց թառ վանքում (խոնարհված այս վանքը կարող եք տեսնել Ս. Գեղարդավանքի ճանապարհին՝ Գառնիից արևելք, լեռան գագաթին): Այն Հայ Եկեղեցու հնագույն և հռչակավոր սրբություններից մեկն է: 1755 թ. լեզգիների երկրորդ արշավանքի հետևանքով միջնադարյան նշանավոր վանքը լքվել և ավերվել է, իսկ Ս. Ամենափրկիչ սրբապատկերը փոխադրվել է Ս. Էջմիածին, ուր և Մայր Տաճարում պահվում ու հրաշագործում է առ այսօր:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=438370249559593&set=a.129580130438608.21406.100001598644661&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել