bloodtest1in.am-ը գրում է.

Կանադացի քիմիկոսները ստեղծել են ֆերմենտ, որը կարող է ցանկացած խմբի արյուն փոխներարկման համար պոտենցիալ պիտանի դարձնել: Այս մասին գրում է Jornal of the American Chemical Society-ն:

Այդ ֆերմենտը կարող է արյան երկրորդ՝ A խմբի և երրորդ՝ B խմբի էրիտրոցիտներից պոկել հակագեները՝ դրանք նմանեցնելով առաջին՝ Օ խմբին, որը կարելի է առանց առողջության համար բացասական հետևանքների փոխներարկել ցանկացածին:

Այն ստեղծելու համար կիրառվող նոր տեխնոլոգիան ենթադրում է ֆերմենտը կոդավորող գեների մուտացիա և մուտանտային տարբերակի ընտրություն, որոնք առավելագույնս արդյունավետ են չեզոքացնում հակագեները:

Դրա համար գիտնականները մշակել են 98-րդ «ընտանիքի» գլիկոզիլ-հիդրոլազ՝ վերցված SP3-BS71 բակտերիայից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել