1in.am-ը գրում է.
Մայիսի 1-ին աշխարհի 142 երկրներում և տարածքներում նշվում է միջազգային տոն՝ Աշխատանքի օրը, որը նախապես կրում էր Աշխատավորների միջազգային համերաշխության օր անվանումը: Այս մասին գրում է Calend-ը:
1886-ի մայիսի 1-ին ամերիկացի բանվորները գործադուլ կազմակերպեցին՝ առաջ քաշելով 8-ժամյա աշխատանքային օրվա պահանջը: Գործադուլը և դրան ուղեկցող ցույցն ավարտվեցին ոստիկանության հետ արյունալից բախումներով:
1889-ի հուլիսին II Ինտերնացիոնալ փարիզյան կոնգրեսը ՝ ի հիշատակ Չիկագոյում բանվորների ելույթների, որոշել է յուրաքանչյուր տարի մայիսի 1-ին ցույցեր անցկացնել: Աշխատավորների միջազգային համերաշխության օրն առաջին անգամ նշվել է 1890-ին՝ Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում և մի քանի այլ երկրներում: