Այո, սատկացնում են բառիս բուն իմաստով, պահանջարկը սատկում է ոչ միայն տնտեսական հարաբերություններում, այլ նաև հոգևոր, մշակութային, մարդկային և այլն, և այլն:
Սարսափելի է, պահանջարկ, որը այլ երկրներում, մեր սիրելի երկրից էլ շատ անգամ աղքատ ու հետամնաց երկրներում գործում է անհամեմատ օրինաչափորեն, որը մեզ մոտ, ավաղ, ոչ մի կերպ կյանքի կոչվելու մոտալուտ աղերս անգամ չունի:
Ցավով եմ նշում, բայց այն, ինչը փաթաթվում է մեր սպառողի, այս դեպքում՝ ունկնդրի, հանդիսատեսի ու հեռուստադիտողի վզին, առնվազն կորուստ է, անդառնալի կորուստ, որը մեզ ետ է շպրտում տարիներով, իսկ ժամանակը թանկ է, բոլորին է հայտնի:
Պատճառներ, իհարկե պատճառներն էլ են շատերին քաջ հայտնի, օրինակ` եթե տնտեսական դաշտում գործում են մենատիրություններ, մենաշնորհային ամբողջական ոլորտներ, ապա մենատիրություններից, սեփական քմահաճույքի թելադրանքից չեն կարող զերծ մնալ մյուս ոլորտները, քանզի պետության մեջ ամեն բան շղթայական փոխկապակցվածության հիման վրա է զարգանում:
Որքան մեծ է ցանկությունը ունենալ պետություն, բառին համահունչ պետություն:
Մի բան փոխվեր, և դա քիչ չէր լինի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: