Իրենց թույլ են տալիս անծանոթ կնոջ բարոյականության մասին մեկնաբանություններ գրել՝ դատելով ընդամենը մեկ ստեղծագործությունից. Աննա ԿոկչյանLife.panorama.am-ըգրում է.

Երեկ հեռուստահաղորդավարուհի Աննա Կոկչյանն, ով արդեն բավական ժամանակ է ներկայանում է Ինգրիտ անվամբ, ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց վերջինֆոտոսեսիայի լուսանկարները, ինչը, բնականաբար, չվրիպեց կայքերի տեսադաշտից: Լուսանկարների՝ տարաբնույթ վերնագրերով տարածման արդյունքում նաև ընթերցողների բազմաբովանդակ մեկնաբանության պակաս չզգացվեց:

Life.panorama.am-ը հետաքրքրվեց հաղորդավարուհուց, թե՞ արդյոք ֆոտոսեսիան կապված է սպասվող նորությունների հետ, թե՞ այն ինքնահիշեցման նպատակն ունի: «Ֆոտոսեսիան ստեղծագործական մտքի սուբյեկտիվ արտահայտում է: Տվյալ ֆոտոսեսիան աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Ֆրանսիայում, Ավստրալիայում, Գերմանիայում, Մավրիկիոսում, Սինգապուրում և այլուր հայտնի լուսանկարիչ Էմմա Գրիգորյանի ու իմ համագործակցության արդյունքն է: Չէի ասի, թե այն ունի որևէ հատուկ նպատակ, գլխավոր նպատակն ինձ համար որպես դերասանուհի, արտիստ, արվեստի մարդ, դա կերպարանափոխումն է, տարբեր կերպարներով հանդես գալը: Ստեղծագործական ոգի ունեցող մարդկանց համար կարևորը ոգեշնչվածության զգացողությունն անընդհատ վառ պահելն է»,-նշեց մեր զրուցակիցը:

Իսկ թե ինչպե՞ս ընդունեց երբեմն խոցելի և, մեղմ ասած, ոչ դրական մեկնաբանությունները, հաղորդավարուհին պատասխանեց. «Իհարկե, հաճելի չէ կարդալ տարաբնույթ, երբեմն ոչ այդքան հաճելի, երբեմն՝ բառացիորեն կոպիտ մեկնաբանություններ, ես փորձում եմ չխոցվել: Չնայած, միշտ չի, որ ստացվում է, քանի որ հաճախ մարդիկ, ովքեր աջ ու ձախ խոսում են վեհ գաղափարներից ու բարոյականությունից, իրենց թույլ են տալիս անծանոթ կնոջ բարոյականության մասին մեկնաբանություններ գրել՝ դատելով ընդամենը մեկ ստեղծագործությունից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել