Pastinfo.am-ը գրում է.
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները հերթական անգամ Սիրիայում սրբավայրեր են ոչնչացրել:
 
Չորեքշաբթի օրը ոչնչացվել է Թել Թալում գտնվող «Մար Օդիշո» ասորական տաճարը, իսկ դրանից 3 օր առաջ  պայթեցվել է Հալեպում գտնվող «Քառասուն նահատակների» 15-րդ դարի հայկական եկեղեցին:
 
«Ինտերֆաքս»-փոխանցմամբ՝ Սիրիայում չորս տարի շարունակվող պատերազմի ընթացքում ոչնչացվել է մշակութային ժառանգություն հանդիսացող մոտ 300 շինություն:
 
Հիշեցնենք, որ Ռուսաստանի գերագույն դատարանի որոշմամբ՝ «Իսլամական պետություն» խմբավորումը ճանաչվել է՝ որպես ահաբեկչական կազմակերպություն, որի գործունեությունը երկրի տարածքում պաշտոնապես արգելվում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել