Pastinfo.am-ը գրում է.
Այս տարվա հունվար-մարտ ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը, այն է՝ հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է  2 հազարով կամ 6,3%-ով և կազմել 29,6 հազար մարդ: Ընդ որում, ուղևորահոսքերի բացասական մնացորդ է արձանագրվել տրանսպորտային բոլոր միջոցներով սահմանահատումների դեպքում: 
 
Այս մասին է վկայում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն պետական ծառայության՝ միջազգային սահմանահատումների վերաբերյալ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների հիման վրա կատարած վերլուծությունը:
 
Ըստ այդմ՝ օդային, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 458 854 մարդ, մեկնել՝ 488 471-ը:
 
Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռն ուղևորահոսքերի ընդհանուր ծավալում կազմել է 37,9%՝ նախորդ տարվա 37,2%-ի դիմաց:
 
Վերլուծությունը ցույց է տալիս նաև, որ 2015թ.-ի հունվար-մարտ ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պակասել է 40,4 հազար մարդով  կամ  4,1 %-ով և կազմել 947,3 հազար մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել