1in.am-ը գրում է.
Մի քանի կին ունեցող տղամարդկանց շրջանում քառակի բարձր է սիրտը սնուցող անոթների նեղացման ռիսկը (ու սրտի իշեմիկ հիվանդությունները)՝ համեմատած նրանց հետ, որոնք ամուսնացած են մեն-միակ կնոջ հետ: Նման եզրակացության է եկել արաբ գիտնական Ամին Դաուլախը, ով իր հետազոտությունը ներկայացրել է Սրտաբանների ասիական կոնգրեսում:
Հիվանդությունների առաջացման մեծ հավանականությունը գիտնականը բացատրել է ֆինանսական ու հոգեբանական ծանրաբեռնվածությամբ, որ կապված է մի քանի տանտիրուհի պահելու խնդիրների հետ: Հետազոտության մասին հակիրճ հայտնում է Live Science-ը:
Դաուլախն ու նրա գործընկերները աշխատում են Մերձավոր Արևելքում, որտեղ տարածված է բազմակնությունը: Բժիշկները հետազոտել են 987 տղամարդու, որոնք սրտի հիվանդությունների ստուգում են անցել Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի կլինիկաներում: Հարցվածների միջին տարիքը 59 է, 68 տոկոսը ունի միայն 1 կին:
Պարզվել է, որ այն տղամարդկանց մոտ, որոնք ունեն 1-ից ավելի կին, 4.6 անգամ ավելի բարձր է սիրտը սնուցող անոթների նեղացման ռիսկը:
Հավանաբար, պատճառն այն է, որ համաձայն Ղուրանի՝ տղամարդիկ պետք է հավասար ուշադրություն դարձնեն յուրաքանչյուր կնոջ: