1in.am-ը գրում է.

Արգենտինայի հայ համայնքն ուրբաթ օրը՝ Կորդոբայում, երեքշաբթի օրը՝ Բուենոս Այրեսում իրավապաշտպան կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների մեծ թվով ներկայացուցիչների հետ կազմակերպել է երթ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի: Այս մասին հայտնում է asbarez.com-ը:

Բուենոս Այրեսի երթին մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ: Երթին մասնակցել են նաև մարդու իրավունքների պաշտպան, ակտիվիստ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ադոլֆո Պերես Էսկիվելը, Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Քիսագ Մուրադյանը, Բուենոս Այրեսի օրենսդիր Պաբլո Ֆերեյրան: Ցուցարարները Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դատապարտող և ճանաչում պահանջող պաստառներ են պարզել:

http://asbarez.com/App/Asbarez/eng/2015/04/march-argentina-2.jpg

http://asbarez.com/App/Asbarez/eng/2015/04/march-argentina-3.jpg

http://asbarez.com/App/Asbarez/eng/2015/04/march-argentina-4.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել