Հաճելի էր, որ «Մաքուր ջրի» բալոնի մեջ հայտնված միջատների թեմայով գրառումս այսքան մեծ արձագանք գտավ, դրա շնորհիվ նաև «Մաքուր ջրի» ղեկավարներն անձամբ զբաղվեցին գործով: Միասին հայտնաբերեցինք, որ դա ընդամենը մրջյուն էր, որ թափանցել էր սարքի մեջ, որտեղից էլ` բալոն: Ինձ կարելի էր հասկանալ կարծում եմ: Համենայն դեպս, գիտակցում եմ բիզնեսին հնարավոր պատճառելիք վնասը և հանում եմ իմ բողոքը: Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ շնորհակալ եմ արագ արձագանքման և հաճախորդի նկատմամբ ցուցաբերած ուշադիր վերաբերմունքի համար:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/antaranyan/posts/10151098754112555
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել