Էս հոսանքի թանկացման մասով մի բան ասեմ էլի: Էլեկտրոցանցում ինչքան «Ճ կլասսի» ղեկավար կա՝ միլիոնատեր է դարձել, ժողովուրդն ի՞նչ մեղք ունի, որ իրենք չեն կարողանում հետևել իրենց կազմակերպությունում հոսանքի հաշվիչ հետ տվող ու դրա հաշվին հարստացող աշխատակիցներին: Միգուցե հիմա շատերը կասեն, որ դա քիչ տոկոսն է կազմում, բայց ես չեմ կարող հավատալ ոչնչի, երբ բոլորս տեսնում ենք, թե ինչպես են մեր հաշվին հարստանում էլ ցանցերում «չինովնիկները»: Այնպես որ լավ կլինի, որ էլեկտրոցանցը վերացնի իր կազմակերպության աշխատակիցների թալանը, իսկ հետո նոր դիմի հանձնաժողովին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=920863057934155&id=100000314094875¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել