1in.am-ը գրում է.

114170-2

Ամերիկյան DARPA պաշտպանական հետազոտությունների գործակալությունը տեսագրություն է հրապարակել` ներկայացնելով Exacto կառավարվող փամփուշտի փորձարկումները` նոր սերնդի դիպուկահարների համար: 12.7 տրամաչափով փամփուշտը կարող է բարձր ճշգրտութամբ հարվածել շարժվող թիրախներին, գրում է Korrespondent.net-ը:

Փորձարկումները տեղի են ունեցել 2015-ի փետրվարի վերջին:

Exacto փամփուշտները հրացանների համար կառավարվող փամփուշտ ստեղծելու առաջին փորձն են: Կառավարման համակարգը թույլ է տալիս վերահսկել թիրախի շարժումը և փամփուշտի թռիչքն իրական ժամանակում:

Նմանատիպ զինամթերքն ապահովում է մեծ հնարավորություն` հարվածելու շարժվող թիրախներին, եթե նույնիսկ այն փոխում է արագությունը` արագ կամ դանդաղ շարժվելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել