1in.am–ը գրում է.
Հարավաֆրիկյան Հանրապետության դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել իր սիրեցյալի սիրեկանին սպանած ու նրա սիրտը կերած տղամարդուն: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ծնունդով Զիմբամբվեից 35-ամյա Էնդրյու Չիմբոզան իր ընկերուհու սիրեկանին սպանել է 2014-ի հունիսին` Գուգուլեթու գյուղում:
Տղամարդը հրաժարվել է խոստովանել իր «անկանխատեսելի և անվերահսկելի զայրույթը» և հայտարարել է, որ չի զղջում: Իսկ հոգեբանական փորձաքննությունը ցույց է տվել, որ Չիմբոզան բացարձակ առողջ է:
Հոգեբանի խոսքերով` Չիմբոզան իրեն ասել է, թե իր ընկերուհին է իրեն դրդել մարդասպանության` պահանջելով, որպեսզի սիրեցյալն ապացուցի սպանության փաստը` բերելով սպանվածի սիրտը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1610067.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել