1in.am- ը գրում է.
Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչին կասկածում են դպրոցի ավարտական վկայականը կեղծելու մեջ: Փաստաթղթի իսկությունը կստուգեն իրավապահ մարմինները: ՆԳՆ-ն արդեն քրեական գործ է հարուցել` վարչապետի ավարտական կեղծ վկայականի մասին ԶԼՄ-ներում հայտնված նյութերից հետո: Այս մասին գրում է TASS-ը:
Մոլդովայի պարբերականներից մեկում նյութ էր հրապարակվել, որ Գարբուչին ավարտական վկայական չունի և չէր կարող համալսարան ընդունվել:
Սակայն ըստ Մոլդովայի կրթության նախարարության տվյալների` վարչապետն ավարտել է միկրոէլեկտրոնիկայի քոլեջը, Մոլդովայի տնտեսական ակադեմիան և Քիշնևի մասնավոր համալսարաններից մեկը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1610001.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել