Interpress.am-ը գրում է.

Գիտնականները և բժիշկները ոգևորված են տասնամյակներ շարունակ քաղցկեղի դեմ մղվող պատերազմի ընթացքում ձեռք բերված գիտելիքներով: Սակայն հիվանդներն ու նրանց ընտանիքները, շատ հաճախ հիասթափված են բուժման և կանխարգելման հարցում առաջընթացի բացակայությունից:

Այդ թվացյալ պարադոքսը հասկանալու համար մենք պետք է հաշվի առնենք, թե ինչ է հաջողվել իմանալ քաղցկեղի կենսաբանության մասին և ինչպես են այդ գիտելիքներն օգտագործվում: Շատ մարդիկ չեն ենթարկվում իրենց ծնողներից ժառանգած գեներից քաղցկեղի առաջացման զգալիորեն բարձր ռիսկին:

Փոխարենը, քաղցկեղն առաջանում է, որպես ժառանգած գեներում սխալների կրկնօրինակման (մուտացիաների) հետևանք, քանի որ մեր մարմինը նոր բջիջներ է ստեղծում տարբեր օրգանները պահպանելու համար: Ըստ վերջերս արված հրապարակման, այդ սխալներն անխուսափելիորեն հետևանք են այն բանի, որ փորձում ենք երեք միլիարդ բիթերը պատճենել որպես բջջային բաժանումներ:

Դա, իհարկե, չի նշանակում, որ քաղցկեղ ձեռք բերելն  անխուսափելի է: Բջջային բաժանման ամենաարագ և լայնածավալ տեմպերը տեղի են ունենում այն ժամանակ, երբ մենք զարգանում ենք որպես էմբրիոններ: Միլիարդավոր բջիջներ են արտադրվում ամեն օր, սակայն քաղցկեղը դրանց մեջ անչափ հազվադեպ է լինում: Ի հակադրություն, բջջային բաժանումը մեր յուրաքանչյուր հյուսվածքում դանդաղ է ընթանում, երբ մենք ծերանում ենք, մինչդեռ  քաղցկեղով հիվանդանալու հավանականությունն ավելանում է տարիքի հետ:

Մենք մեզ ենք վնասում

Ինչն է այդ անհամապատասխանության պատճառը: Վերանայված գործոններից մեկն  այն է, որ հղիության ընթացքում թե մայրը, թե ընկերքը պաշտպանում են զարգացող սաղմին շրջակա միջավայրի ազդեցությունից:

Սակայն տարիքի հետ մենք անընդհատ մեզ վտանգում ենք: Մենք ենթարկվում ենք վիրուսների և բակտերիաների հարձակմանը, որոնք վնասում են մեր հյուսվածքները: Բայց մենք մեզ էլ ենք վնասում արևահարվելով, ծխելով, շրջակա միջավայրի աղտոտվածությամբ, շատ ուտելով: Մենք մշտապես վտանգում ենք մեր հյուսվածքները, ստիպելով վերականգնողական բջիջներին հայտնվել վտանգի գոտում:

Այս անհյուրընկալ միջավայրում էլ առաջանում է քաղցկեղի մեծ մասը: Մեզ հայտնի է, որ շրջակա միջավայրի ազդեցությունը վնասում է ԴՆԹ-ն, դժվարացնելով դրա պատճենումը, ինչի հետևանքով բջիջների բաժանումից ստացվում են ավելի շատ մուտացիաներ: Վերջերս, մենք եկել ենք այն կարծիքին, որ վնասված հյուսվածքի վերականգնման ժամանակ մարմնի մնացած մասը փորձում է կենդանի պահել վնասված հյուսվածքի ամեն մի բջիջը: Ընդ որում, ոչ միայն առողջ բջիջները, այլև մուտացիայի ենթարկվածները, որոնք այլևս պիտանի չեն:

Մեր իմունային համակարգը, որը սովորաբար հայտնաբերում ու ոչնչացնում է ավելորդ մուտացիաներով բջիջները, անջատվում է: Մարմինն արտադրում է աճի գործոնները, որոնք նպաստում են վնասակար մուտացիաներով բջիջների գոյատևմանը:

Շատ ուտելու մեր սովորությունը պահպանում է ավելորդ սննդանյութերի պաշարը, ինչն էլ մեծացնում է վնասը: Գիտական ​​այս փաստերը չէինք գնահատում նույնիսկ մեկ տասնամյակ առաջ: Բայց ինչպես պետք է այս տեղեկություններն օգտագործել քաղցկեղի ավելի արդյունավետ բուժման և կանխարգելման համար:  Մի մասը պարզ է:  Չծխել, օգտագործել արևից պաշտպանող քսուկներ, խուսափել ավելորդ ճառագայթումից, ստանալ պատվաստումներ:

Նոր գիտելիքներն արդեն կիրառվում են բնակչության առողջության ապահովման համար: Ավելի վաղ այս տարի, ավելացվել են մեր սննդակարգում շաքարի տոկոսի նվազեցման վերաբերյալ ուղեցույցները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել