1in.am-ը գրում է.
Համացանցում հայտնվել է «Խելագար Մաքսը. կատաղության ճանապարհ» ֆիլմի երրորդ պրոմո-տեսանյութը, հայտնում է korrespondent.net-ը:
Գլխավոր դերերից մեկը կատարող Շարլիզ Թերոնը կադրում ճաղատ է. ֆիլմում նկարահանվելու համար դերասանուհին սափրել է գլուխը:
Սյուժեի համաձայն՝ Մաքս Ռոկատանսկին որդու և կնոջ մահվան համար վրեժ լուծելուց հետո լքում է «Հիմնական ուժային պարեկության» շարքերը և մեկնում հեռու, մնում մենակ` մինչ աշխարհը դանդաղ անկում է ապրում նավթային ճգնաժամի և համաշխարհային պատերազմի հետևանքով:
Բացի իր մեքենայից՝ չունենալով ոչինչ՝ հերոսը պետք է սովորի, թե ինչպես ապրել հետապոկալիպտիկ դատարկության մեջ և պայքարել դաժան, անսիրտ մարտիկների դեմ:
Նախագծի ռեժիսորը Ջորջ Միլլերն է:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1609823.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել