Դե ինչ, անցնենք բմբլահան անելու…
Սրանք ամենևին էլ իմ խոսքերը չեն, բայց միգուցե հենց այն է, ինչ պատրաստվում եմ անել «6-րդ զգայարան»-ի հետ: Նմանատիպ ֆրազները հատուկ են համացանցին, որտեղ սովոր ենք անկաշկանդ լինել քննարկումներում, հրապարակումներում, այս կամ այն հեռուստադեմքին կամ հաղորդմանը քննարկելիս կամ քննադատելիս: Բայց սա ամենևին չսազեց եթերում: Սրանք «6-րդ զգայարանի»-ի մոգ Գաբրիելի խոսքերն են, ով, ինչպես ենթադրվում է, պետք է պարզապես փորձեր գուշակություններ անել հրավիրված հյուրի մասին (մեր դեպքում «Բերնարդ Շոուի» Արտյոմի), բայց երբեք ոչ անցներ նրան բմբլահան անելուն:
Շատ գովելի է, որ հեռուստատեսությունը փորձում է հասարակության զարկերակը բռնած մնալ, կարևոր է, որ դասեր է քաղում վերջինիս ամենամոտը կանգնած համակարգից՝ համացանցից, բայց պետք չէ դեղի հետ ծանոթանալիս կարդալ միայն «побочные еффекты» բաժինը: Իսկ այն բոլոր գռեհկությունները, որ արդեն սկսել ենք տեսնել «6-րդ զգայարանում», հենց համացանցի «побочны еффект»-ներն են: Իսկ համացանցը լավ կողմեր շատ ունի՝ օպերատիվություն, անկաշկանդ մթնոլորտ, խոսքի բացարձակ ազատություն, սրություն, որն իսկապես արժանի է ընդօրինակման:
«6-րդ զգայարանը» սկզբում նորմալ էքստրասենսների հաղորդում էր, որում գուշակություններ էին անում, փորձում էին բացահայտել հյուրին, որոշ դեպքերում ստացվում էր, որոշներում չէր ստացվում: Բայց կամաց-կամաց գուշակների լեվլը սկսեց բարձրանալ, նրանք սկսեցին էլ չսխալվել և դարձան 99,9 % ճշտությամբ աշխատող մեխանիզմ, ինչն էլ դարձավ լսարանի հեռանալու պատճառը և ստիպեց հաղորդմանը սխալ ուղի բռնել՝ սկանդալներ, վիրավորանքներ հյուրի հասցեին: Անկախ նրանից, թե ինչ տեսար խաղաթղթերի մեջ, վիրավորական է մարդուն ասել, որ նա նման է կապիկի, կամ լեննականցու շուրթերով որ միգուցե պետք է հարմարված լինեինք, որ իրենք մեծբերան են Արտյոմին ասում են, որ ինքը շատ երկար լԻզու ունի, որ ինքը խեղկատակ է, ծաղրածու: Ու ամենևին էլ չզարմացրեց Արտյոմի՝ հունից դուրս գալն այդ թատրոնում: