Screenshot-2015-02-11-at-4.52.24-AM1in.am-ը գրում է.

Ամերիկացի դերասանուհի Ումա Թուրմանն այսօր տոնում է իր 45-ամյակը, հայտնում է RIA Novosti-ն:

Դերասանուհին, որի իսկական անունն է Ումա Կարունա Թուրման, ծնվել է 1970թ. ապրիլի 29-ին Բոստոնում:

Նա 15 տարեկանում թողել է դպրոցը, որ իր կարիերան սկսի Նյու Յորքում և շարունակի ուսումը պրոֆեսիոնալ մանկական դպրոցում:

1987թ. կայացել է նրա դեբյուտը կինոյում՝ «Համբուրիր հայրիկին քնելուց առաջ» (Kiss Daddy Goodnight) ֆիլմում: Նրան, սակայն, նկատեցին միայն Սթիվեն Ֆրիրզի «Վտանգավոր կապեր» (Dangerous Liaisons, 1988) ֆիլմից հետո:

Դերասանուհու կարիերայի գագաթը եղավ Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» (Pulp Fiction, 1994) ֆիլմը: Նա ստացավ «Օսկար»՝ որպես «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի:

Ումա Թուրմանը արժանացել է կինեմատոգրաֆիական այնպիսի մրցանակների, ինչպիսիք են «Ոսկե գլոբուսը». (2003), «Յուպիտերը» (2005), Բոստոնի կինոփառատոնի մրցանակ (2009), Չիկագոյի կինոփառատոնի մրցանակ (2009), Ստոկհոլմի կինոմրցանակ (2014), MTV Movie Awards (1995, 2004, 2005) և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել