1in.am-ը գրում է.
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել «դուռը բացել» ԵՄ օրինական միգրանտների համար և նրանց բաշխել միության ամբողջ տարածքով, որպեսզի նրանք «պատուհանից չմտնեն»: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Բավարար չէ ճգնաժամի ախտանիշերի դեմ պայքարելը: Ինչպես ասաց (Դոնալդ) Տուսկը՝ կարևոր է ամեն ինչ անել՝ խուսափելու համար նրանից, որ դժբախտ մարդիկ նավ նստեն»,- ասել է Յունկերը Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանում դեբատների ժամանակ: Նրա խոսքով՝ «անհրաժեշտ է, որ անդամ երկրներն ամեն գնով մեծացնեն զարգացմանն իրենց օժանդակությունը»:
«Ես եվրահանձնակատար (Դիմիտրիս) Ավրամոպուլոսի հետ միասին հանդես եմ գալիս հօգուտ քվոտաների համակարգ սահմանելու: Ես գագաթնաժողովում առաջարկեցի, որ մենք պետք է չեղարկենք ամբողջ Եվրոպայում փախստականների աշխարհագրական բաշխման հարցը լուծելու մեր հավաքական ցանկությունը: Դա պետք կլինի անել, մենք չենք կարող փախստականների բաշխման պատասխանատվությունը թողնել միայն ուղղակիորեն կապ ունեցող անդամ երկրներին»,- նշել է Յունկերը: Նրա խոսքով՝ «խոսքն ընդհանուր պատասխանատվության մասին է»:
«Եվ մենք պետք է շտապ զբաղվենք օրինական միգրացիայի հարցերով: Եթե մենք գոնե կիսով չափ չբացենք մուտքի դուռը, պետք չէ զարմանալ, երբ դժբախտներն ամբողջ մոլորակից անօրինաբար լուսամուտով մտնեն: Պետք է դուռը բացել լուսամուտից մտնելուց խուսափելու համար»,- ասել է Յունկերը:
«Օրինական միգրացիան (միգրացիոն ճգնաժամի) հարթման մաս է միջնաժամկետ հեռանկարում, պետք է այդ ուղղությամբ աշխատել»,- ասել է նա: