1in.am–ը գրում է.
Մարդու սիրտն այն օրգանն է, որի աշխատանքի խախտումները լուրջ հետևանքներ կարող են առաջացնել: Ահա թե ինչու է անհրաժեշտ հետևել սրտի առողջությանը: Econet.ua-ը ներկայացնում է, թե որ սովորություններն են բացասաբար ազդում սրտի աշխատանքի վրա:
1․ Չնայած, որ Երկրի բնկաչությունը քաջատեղյակ է օրգանիզմի վրա աղի բացասական ազդեցության մասին, մարդիկ դեռ շարունակում են անսահմանափակ քանակությամբ օգտագործել այն: Սակայն, հարկավոր է հիշել, որ աղը խթանում է հիպերտոնիայի զարգացումը և բարձրացնում է երակային ճնշումը:
2. Սթրեսը և հոգնածությունը բացասաբար են ազդում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց վրա, չնայած ազդեցությունները տարբեր են լինում: Տղամարդկանց օրգանիզմի վրա դրանք կարճաժամկետ բացասական ազդեցություն է ունենում, միևնույն ժամանակ կանանց օրգանիզմը հոգնածությունը կուտակելու հատկություն ունի, որն էլ հետագայում տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ է դառնում, որոնցից մեկն էլ սթրեսային կարդիոմիոպատիան է, որը կապված է սրտի սուր անբավարարվածության հետ:
3. Ֆիզիկական ակտիվության պակասն ու ճարպակալումը սիրտանոթային լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ: Հարկ է հիշել, որ տարեց տարի նման հիվանդների տարիքը երիտասարդանում է:
4. Սրտի վրա բացասաբար է ազդում այն սովորությունը, երբ մենք ուտում ենք ուղղակի ուտելու, նյարդերը հանգստացնելու կամ ժամանակ խնայելու համար: Անկասկած կիսաֆաբրիկատները թեթևացնում են կյանքը, սակայն հարկավոր է հիշել, որ արագ սնունդը չափազանց վնասակար է առողջության համար:
5. Երբ խոսքը գնում է խոլեստերինի մասին, մենք խոսում ենք նաև հիպերտոնիայից և այն հիվանդություններից, որոնք առանց ախտանիշների են զարգանում: Խոլեստերինի մակարդակն առողջության վիճակի կարևոր ցուցանիշ է: Այն հարկավոր է վերահսկել բնական միջոցներով, ինչպես նաև պարբերաբար ստուգումներ անցնելով:
6. Ոչ բավարար քունը նույնպես կարող է սրտի հիվանդությունների պատճառ դառնալ: Մենք դա գիտենք, բայց անընդհատ կրճատում ենք քնի ժամերը՝ դրանք հեռուստացույց դիտելուն, համակարգչային խաղ խաղալուն, հեռախոսով խոսելուն տրամադրելով:
7. Ծխելն արագացնում է սրտի զարկերը, խախտում է սրտի ռիթմը և սրտի հետ կապված այլ խնդիրներ է առաջացնում: Անկասկած, ծխախոտից հրաժարվելն օրգանիզմին մեծ պարգև է դառնում, քանի որ դրա շնորհիվ երկարում է մարդու կյանքը: