1in.am–ը գրում է.

3999662

Զինված ոստիկանները Լոնդոնում շրջափակել են Սուրբ Մարիայի հիվանդանոցի «Լինդո» թևը, որտեղ շուտով պետք է ծննդաբերի Քեմբրիջի դքսուհի Քեթրինը: Մասնավոր ծննդաբերական բաժանմունքը գտնվում է արքայական պահակախմբի զինված սպաների 24-ժամյա վերահսկողության ներքո, ովքեր կհսկեն նաև հիվանդանոցի միջանցքները: Այս մասին գրում է TASS-ը:

«Դքսուհին արդեն շուտով պետք է ծննդաբերի, այնպես որ զարմանալի չէ, որ նրանք այնտեղ են: Դա արքայական այցի նման է, երբ ոստիկանությունը գալիս է թագուհու ժամանման վայր այն դեպքում երբ նրա գալու ստույգ ժամը հայտնի չէ: Նրանք պետք է վստահ լինելլ շուրջն անվտանգության մեջ, ստուգեն ողջ ահստատությունը, ինչպես նաև ուսումնասիրեն քարտեզը, շենքի ելքն ու մուտքը, եթե արտակարգ դրություն լինի»,- ասել է արքայական ընտանիքի հսկիչների նախկին պետ Դայ Դևիսը:

Համաձայն բժիշկների կանխատեսումների` Քեյթը պետք է ծննդաբերեր դեռևս 3-5 օր առաջ, սակայն ինչպես 2012-ին արքայազն Ջորջի դեպքում, այս անգամ ևս ծննդաբերությունը նշանակված ժամկետից մի փոքր ուշ տեղի կունենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել