Ժող ջան, այն որ Սփյուռքի նախարարությունն իր այս տեսքով լրիվ ավելորդ ուտող բերան է մեր կառավարությունում՝ ես էլ եմ համաձայն, այն, որ էդ կնիկը նախարարացու չի՝ դա էլ է պարզ։ Բայց սա ահագին խելոք բան է ասում. թե որտեղից ա էդ միտքը թռցրել՝ կարևոր չէ։ Այո, Սփյուռքը կարող է գոնե ավանդներ ունենալ մեր բանկերում. դա հումանիտար օգնություն չէ, այլ արժանապատիվ և երաշխավորված փոխգործակցություն է Հայաստանի հետ և փոքր ու միջին բիզնեսը մեռելատեղից հանելու վերջին հնարավորություն։ Ու բավական է իշխանությունների նկատմամբ անվստահության ալիբիով խորտակենք Հայաստանը. ինադ անենք էծերին և կուլ գնանք գելերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել