Մեկ դար առաջ մեր հարևան և այն ժամանակ բարեկամ ներկայացող ազգը` թուրքը, մեզ անբուժելի ցավ տվեց: Մեզ դավաճանեց, խաբեց ու կոտորեց: Մեկ դար անց թուրք հասարակության զգալի մասը ներողություն է հայցում մեզնից, հարյուր հազարանոց ցույցով հարգում Ցեղասպանության զոհերի հիշատակը, առաջադեմ թուրքերն ամենաբարձր ամբիոններից դատապարտում են այսօրվա թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականությունը, մտավորականներն իրենց ելույթներում բարձրաձայնում են «մենք բոլորս հայ ենք» եզրույթը: Նրանցից շատերն այս ամենն անում են` հասկանալով, որ միևնույն է՝ չեն արժանանալու մեր կողմից դրական վերաբերմունքին:
Այո, ցավն այնքան հսկայական է, որ մեր աչքին ոչ մի դրական քայլ թուրքերի կողմից չի երևում:
Սակայն, չգիտես ինչու, ես վստահ եմ, որ թուրքական իշխանությունները մեր հարցում տեղի են տալու սեփական հասարակության ճնշումներին, ոչ թե արտաքին աշխարհի ճնշմանը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/792733034141578?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել