Վերջին շրջանում շատ է արծածվում այս թեման` ում է կարելի ստել, ում չի կարելի ստել, ու ես էլ իմ կողմից որոշեցի անդրադառնալ այս թեմային: Հայաստանում ստելու իրավունք տրված է միայն տղամարդկանց, իսկ երբ նրանց մեղադրում ես ստի մեջ, նրանք ընդամենը արդարանում են. սա սուտ չէ, սա հնարամտություն է: Տարիներ առաջ, այսինքն` նորմալ ժամանակներում, երբ դեռ ամեն ինչ իրար չէր խառնվել, երբ ասում էին կինը չի ստում, բոլորը զարմանում էին, բայց այժմ տղամարդիկ են վերցրել կանանց մենաշնորհը, բայց ոչ թե ստելու, այլ հնարամտության հարցում: Օրինակ, Ֆեսբուքյան էջում մի տղա տեսնում է մի գեղեցիկ աղջկա նկար, սկսում է գրել այդ աղջկան, շփվել նրա հետ, այդ շփումը տևում է մի քանի ամիս, դե հայ աղջիկ հաստատ իրեն թույլ չի տալիս հարցնել տղային նրա ընտանեկան կարգավիճակի մասին, իսկ արդար ու չստող հայ տղամարդն էլ չի խոսում իր ընտանիքից, խեղճ հայ կին ախր նա էլ մարդ է ու հոգի ունի, սկսում է կամաց-կամաց սիրահարվել ու երբ սիրահարվածությունը խորանում է, նա որպես նորմալ հայ աղջիկ սկսում է խանդել ու հետևել իր սիրած էակի ֆեզբուքյան գործունեությանը և օպլա անակնկալ նրա էջում հանդիպում է մի շատ հետաքրքիր վերնագրով նկարների ալբոմի, ասենք օրինակ,<<իմ քաղցր բալիկները>> կամ <<իմ գանձերը>>, իհարկե, այդ վերնագրերը նրան գայթակղում են: Նա ամպայման նայում է նկարները և պարզվում է, որ երիտասարդը, որը մի քանի ամիս շարունակ իրեն հավատարմության ու սիրո երդումներ էր տալիս` ամուսնացած է: Սկսվում են մեղադրանքները, դու ստել ես, դու խաբել ես, իսկ ի՞նչ կպատասխանի առաքինի հայ տղամարդը: Սա սուտ չէ, սա ընդամենը հնարամտություն է: Խեղճ կին, Հայ կին ախր նա արդեն սիրահարվել է ու չի պատկերացնում իր կյանքը առանց այդ տղամարդու, ի՞նչ է անում նա: Իհարկե, դառնում է Հայ տղամարդու հնարամտության զոհ և հայտնվում սիրուհու կարգավիճակում ու ամիսներ անց, երբ այդ հայ տղամարդու ավելի քան հայ կինը իմանում է այդ կապի մասին ու սկսում լուտանքներ թափել հնարամտության զոհի գլխին, որ նա խաբեբա է, որ նա դավաճան է. դե եկ ու հայ կին բացատրի, որ ես ընդամենը քո ազնիվ ամուսնու հնարամտության զոհն եմ: Իսկ այդ նույն ժամանակահատվածում, երբ Հայաստան է ներկրվում կուսաթաղանթների մեծ քանակություն Հայ հնարամիտ տղամարդիք սկսում են խոսել ազնվության մասին, սկսում են մեղադրել այն կանանց, ովքեր փորձում են ստի վրա հարաբերություն կառուցել ու այդ հնարամիտ տղամարդկանց բանակին միանում են մի խումբ հնարամիտ Հայ կանայք և կուսաթաղանթների հարցը դնում Ղարաբաղյան հարցի մակարդակին, երանի Ղարաբաղի հարցում էլ նրանք նույնքան հայրենասեր ու ակտիվ լինեին: Ուրեմն Հայաստանում ստել կարելի է միայն տղամարդկանց, բա էլ ինչ ենք գոռում գենդերային հավասարության մասին, ինչ ենք գոռում հավասար իրավունքների մասին: Ինձ թվում է` հայկական դպրոցներում կա հատուկ դասաժամ, երբ միայն տղաներն են լինում դասի ու այդ հատուկ դասաժամի ժամանակ նրանց սովորեցնում են ՍՈՒՏ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵԼԻ Է….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել