1in.am-ը գրում է.
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդկանց ու կանանց աշխատավարձերի միջև տարբերությունը մնում է զգալի։ Չնայած տևական աշխատաժամերին՝ կանայք դեռևս զգալիորեն քիչ են վաստակում, քան տղամարդիկ՝ ասվում է ՄԱԿ-ի զեկույցում։ Այս մասին փոխանցում է Time-ը։
Ընդհանուր առմամբ աշխարհում կանայք տղամարդկանցից վճարվում են 24%-ով քիչ։
Կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի ամենամեծ տարբերությունը դիտվում է Հարավային Ասիայում՝ 33%։ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում դիտվում է 14%-ի տարբերություն։
Որպես լուծում զեկույցի հեղինակներն առաջարկում են ստեղծել տնտեսություն, որում առաջնահերթ կլինեն կանանց կարիքները։
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1608367.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել