1in.am–ը գրում է.
Պորտուգալիայի մասնագետներին հաջողվել է ստեղծել յուրահատուկ տեխնոլոգիա, որի օգնությամբ ինքնաթիռի թռիչքը հնարավոր կլինի ղեկավարել մարդու ուղեղի միջոցով կամ մտքի ուժով:
Ռիկարդո Մենդեշը, ով աշխատության հեղինակներից մեկն է, հաղորդում է. «Մենք որոշել էինք պարզ կառավարումը փոխել մարդու ուղեղի կողմից կառավարմամբ: Այդ օրվանից ինքնաթիռը պետք է ղեկավարվի միայն օդաչուի ուղեղի ալիքներով»:
Մշակված մեթոդիկան հիմնված է մարդու ուղեղի և մեքենայի միջև ինտերֆեյսով, հաղորդում է Planet today պորտալը: Մարդու գլխի վրա ամրացվում է հատուկ մշակված էլեկտրական տեխնոլոգիական կոմպլեկտ, որը համակարգչային ծրագրին թույլ է տալիս կարդալ մարդու մտքերը:
Գիտաշխատող Ռուի Կոստան պատմում է. «Մենք օգտագործեցինք հատուկ սաղավարտ, որը պետք է լավ հպվի գլխին: Այն իմանում է մարդու ուղեղից դուրս եկող բոլոր էլեկտրական ազդանշանները: Դրանից հետո, տրված ազդանշաններն ուղղորդվում են համակարգչի մեջ, որն այն փոխարինում է շարժական ուղենիշի»:
Պորտուգալացի մասնագետները վստահ են, որ մշակված տեխնոլոգիան կօգնի կրճատել ինքնաթիռի օդաչուների պատրաստման ժամկետը, բացի այդ այն կօգտագործվի սահմանափակ հնարավորություների տեր մարդկանց օգնելու համար: