1in.am–ը գրում է.
ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին 45 տարիներին բնական արհավիրքներից ավելի քան 3,5 միլիոն մարդ է մահացել, իսկ տնտեսական վնասը 2,8 տրիլիոն դոլար է կազմում:
Ընդ որում, տարիների հետ ավելանում են Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների մարդկային զոհերի և ավերվածությունների քանակը, գրում է vestifinance.ru-ն:
Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով տնտեսական ու սոցիալական հանձնաժողովը 2015-ի բնական արհավիրքների գնահատման զեկույց է հրապարակել:
Զեկույցում նշվում է, որ այս տարածաշրջանում մարդկային զոհերի և տնտեսական վնասների ծավալը 1970-2014թթ զգալիորեն մեծացել է:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1608191.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել