1in.am-ը գրում է.
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը կարծիք է հայտնել այն մասին, որ Հնդկաստանի համար դեռ վաղ է հավակնել 2024-ի Օլիմպիադայի անցկացմանը, հայտնում է interfax.ru-ուն:
Բախի բառերով՝ ինքը «մի քիչ զարմացել է» 2024-ի ամառային Օլիմպիադան Հնդկաստանում անցկացնելու հնարավոր հայտի վերաբերյալ: Նա գտնում է, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը, սակայն Բախը համարում է, որ երկիրը դրա համար մեծ պոտենցիալ ունի:
2016-ի Օլիմպիադան կնդունի Ռիո Դե Ժանեյրոն, չորս տարի անց՝ Տոկիոն: 2024-ի խաղերի անցկացման հայտեր են ներկայացրել Բոստոնը, Համբուրգը և Հռոմը: Սպասվում է, որ շուտով դա կանի նաև Փարիզը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1608154.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել