Interpress.am-ը գրում է.
Յուրաքանչյուրը ոք, ով աչքի տակ է անցկացրել այս շաբաթվա վերնագրերը, որոնք վերաբերում էին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, կարող է մտածել, որ ցեղասպանություն եզրույթի կիրառման հարցում գոյություն ունի մի բարձր ու ֆրակցիոն բանավեճ: Գերմանիան առաջին անգամ քննարկումներ է անցկացնում այդ բառի համար: Իսրայելը չի օգտագործել այն, չնայած դա հիմք է հանդիսացել հետագա Հոլոքոստի համար: Նախագահ Բարաք Օբաման էլ խուսափեց եզրույթն օգտագործել իր տարելիցի ուղերձում, չնայած լոբբիստները հույսով էին, որ հարյուրամյակը կարող է պատճառ լինել:
Սակայն, ըստ էության, ցեղասպանության ուսումնասիրությունների վերաբերյալ շատ քիչ բանավեճ է ընթանում գիտնականների շրջանում և պատմության, միջազգային հարաբերությունների ու փիլիսոփայության բազմաթիվ հեղինակությունների միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում ապրիլի 24-ի դեպքերը որակվում են որպես ցեղասպանություն:
«Գրեթե կոնսենսուս կա, որ Հայոց Ցեղասպանությունը ցեղասպանություն է», ասում է Դավիթ Սիմոնը, Յեյլի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսորն ու ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի համահեղինակը: «Տեղահանումներն ու ջարդերը այն հանցագործություններն են, որոնք մենք հիմա գիտենք որպես ցեղասպանություն: 1915-ին չկար այդ բառը»:
Ցեղասպանություն եզրույթը ստեղծել է Ռաֆայել Լեմկինը, լեհ հրեան, որը, մինչև Միացյալ Նահանգներ ներգաղթելը, լեզվաբանություն և օրենք է սովորել Լվովում, ինչն օգնեց նրան խուսափել նացիստների հալածանքներից: Ըստ Սամանտա Փաուերի՝ Պուլիտցերյան մրցանակակիր «Խնդիր դժոխքից» գրքի, Լեմկինն այդ բառը ստեղծել է մասամբ ներշնչված հայերի սպանդով: Այն բանից հետո, երբ Սողոմոն Թեհլերյանը, հայ վերապրածը, 1921-ին Բեռլինում սպանեց Թալեաթ փաշային, բռնության հիմնական ղեկավարներից մեկին, Լեմկինը իր անվստահությունը հայտնեց պրոֆեսորին. «Հանցագործություն է Թեհլերյանի կողմից մարդ սպանելը, բայց հանցագործություն չէ, երբ նրա կեղեքիչը սպանել է ավելի քան մեկ միլիոն մարդու: Սա ամենաանհամատեղելին է », – ասել է նա:
Նա, ի վերջո ստեղծեց ու նկարագրեց ցեղասպանությունը, որը ստացել էր հունական geno-բառից, ինչը նշանակում է, ռասա կամ ցեղ և cide լատիներեն սպանել բառից: Լեմկինը այն անվանել է «տարբեր գործողությունների համակարգված ծրագիր, որի նպատակն է խաթարել ազգային խմբերի կյանքի էական հիմքերը, այդ կերպ ոչնչացնելով այդ իսկ խմբերին»:
Նրա սահմանումն ընկած է 1948-ին ընդունված Ցեղասպանությունը որպես հանցագործություն կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի հիմքում: Այն ուժի մեջ մտավ 1951-ին, երբ 20 երկիր վավերացրեց կոնվեցիան: (ԱՄՆ-չստորագրեց փաստաթուղթը վավերացնելու մասին օրենսդրությունը մինչև 1988 թվականը: Նա 98-րդ պետությունն էր, որ դա հաստատեց): ՄԱԿ-ի կոնվենցիայի առաջին երեք հոդվածներում նշված է.
Հոդված I
Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ ցեղասպանությունը, անկախ նրանից` կատարվել է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, միջազգային օրենքով հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել և պատժել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ