1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը լքել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց ցուցակը, որը ամեն տարի կազմում է The Sunday Times թերթը, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ վարկանշային աղյուսակում հայտնվում են 300 ամենաազդեցիկ բրիտանացիները: Այս տարի թագուհին կորցրել է 17 դիրք և հայտնվել 302-րդ տեղում:
Թագուհին ամեն տարի այդ ցուցակում էր լինում սկսած 1989-ից:
Անկախ փորձագետները նրա կարողությունը գնահատել են 110 մլն ֆունտ ստերլինգ (մոտ 170 մլն դոլար): Անցած տարի թագուհու եկամուտը կազմել է մոտ 10 մլն ֆունտ ստերլինգ:
Նշվում է, որ թագուհու կարողությունը գնահատելիս հաշվի չի առնվել արվեստի իրերի հավաքածուների արժեքը, որը ներառում է Ռեմբրանդտի, Մոնեի, Լանդսիկրի և այլ հայտնի գեղանկարիչների ստեղծագործություններ:
Ամենահարուստ բրիտանացիների վարկանշային աղյուսակը գլխավորել է Warner Music-ի սեփականատեր Լեոնիդ Բլավատնիկը՝ 13,2 մլրդ ֆունտ ստերլինգով (մոտ 20 մլրդ դոլար): Ցուցակում են նաև Ռոման Աբրամովիչը (7,29 մլրդ ֆունտ ստերլինգ) ու Ռիչարդ Բրենսոնը (4,1 մլրդ ֆունտ ստերլինգ):