Բաղադրությունը
Ելակ` 2 բաժակ
Շագանակագույն շաքարավազ` 1 ճաշի գդալ
Հունական յոգուրտ` 2 բաժակ
Մեղր` 2 ճաշի գդալ
Մյուսլի` ½ բաժակ
Անանուխի տերևներ
Պատրաստման եղանակը
Նախապես տաքացրեք ջեռոցը մինչև 220 C ջերմաստիճան: Խառնե՛ք քառատված ելակները շաքարավազի հետ, ապա տեղափոխե՛ք թխելու թղթի վրա: Մտցրե՛ք այն ջեռոցը և եփե՛ք 12-15 րոպե, մինչև ելակներից սկսի դուրս գալ հյութը, սակայն դրանք պահպանեն իրենց պնդությունը: Զգուշորեն լցրե՛ք ելակը և հյութը խորը ամանի մեջ:
Խառնե՛ք յոգուրտն ու մեղրը և հարե՛ք մինչև տարրալուծվելը:
Երկարավուն գավաթի մեջ շերտ առ շերտ ավելացրե՛ք պարֆեի բաղադրիչները հետևյալ հաջորդականությամբ. նախ` յոգուրտի ու մեղրի խառնուրդը, ապա ելակը, իսկ վրան` մյուսլին: Կրկնե՛ք այնքան, մինչև բաժակը լցվի: Վերջում կարող եք ավելացնել անանուխի տերևները: Մատուցե՛ք գդալով: