(ստեղծագործական շարադրություն)
Սոնա Արթուրի Խդրյան

Ես հայ եմ, իմ արմատները գալիս են Ղարսից: Իմ ապուպապերը եղել են ղարսեցի, և հետո մեր ցեղի պատմությունն այնպես է շրջվել, որ մենք հայտնվել ենք Գյումրիում և Գյումրին դարձել է իմ ծննդավայրը:
Ես դաստիարակվել եմ այնպիսի շրջապատում, որտեղ միշտ բարձր է գնահատվել հայրենիքն ու ազգային ինքնությունը: Մեր ընտանիքում ընդունված է եղել ամեն երեկո հարազատ – բարեկամներով հավաքվել մեկի տանը, թեյել, զրուցել ինչ–որ թեմաներից ու ընկնել հիշողությունների գիրկը: Հիշում եմ՝ երբ դեռ փոքր էի, ու երբ պապս դեռ ողջ էր, կրկին հավաքվել էինք մեր տանը. այս անգամ խոսքը հասել էր իմ պապիկի հորը՝ Վաղիկին: Պապս հաճախ էր պատմում նրա մասին: Վաղիկը այն միակ կենդանի մնացածն է եղել այն տասներկու եղբայրներից, որոնք նա ունեցել է… այդ տասներկուսը 1915 թվականին զոհ են դարձել անասունների խմբի թաթով, իսկ ավելի հստակ դրանց անվանում են՝ ավանակ թուրք:
1915թ. երբ արդեն հայերից որոշ մասին տեղափոխել էին, ավանակներից մեկը հայերից հարցրել էր, թե արդյոք ո՞վ է պատրաստ նրանց համար աշխատել: Վաղիկի եղբայրներից մեկն ասել է. 
-Ես սիրով կաշխատեմ ձեզ համար:
-Մասնագիտությամբ ի՞նչ ես, -հարցրել են: 
-Դագաղագործ, սիրով դագաղներ կսարքեմ, որ սատկելուց ձեզ մեջը դնենք, -և խոսքը բերանում՝ թրով կտրել են նրա վիզը, վիզը կտրելիս Վաղիկի եղբոր արյունը թռել է կողքի կանգնած մի ուրիշ թուրքի շրթունքին, իսկ այդ ոչխարը փոխանակ մաքրեր այն, լեզվով բերանն է տարել ու կուլ տվել, և սկսել են հռհռալ…
Ահա՛ ես գալիս եմ այնտեղից: Իմ արյունը դեռ Ղարսում է, իմ արյունը դեռ այն անասունի բերանում է, ով կուլ տվեց իմ նախնու արյունը… այո՛… ես այնտեղ եմ, ես ոչինչ չեմ տեսել, բայց զգացել եմ, բայց հստակ հասկանում եմ, որ իմ երակներից դեռ պակասում են այն տասներկու պապերիս արյունը, որ պիտի փոխանցվեր ինձ… 
Ինչ արեց թուրքը, փորձեց բնաջնջել հայերի՞ն, ազգ, ով երբեք «չմեռավ, այլ մահացավ», «ուզեցին թողնել մի՞ հայ, այն էլ թանգարանու՞մ»: Ես խղճում եմ թուրքին և հրապարակայնորեն եմ ասում դա: Ու՞ր է, թե մի հայ են թողել, այն էլ թանգարանում: Ահա՛, ես կանգնած եմ ձեր դիմաց, և ինչպես տեսնում եք, ո՛չ թանգարանում եմ և ո՛չ էլ ինչ–որ կոթող եմ… իսկ հիմա հրապարակավ խոսքս ուղղում եմ ամբողջ թուրք հոտին.
-Ես՝  Սոնա Արթուրի Խդրյանս, ծնված 1999 թվականին, Հայաստանում: Արդեն 15 տարեկան եմ: Հայ Առաքելական Եկեղեցու քրիստոնյա եմ՝ շրջապատված հազարավոր հայերով: Իմ կողքին կանգնած են եղբայրներս ու քույրերս: Ես ձեր սկսած ցեղասպանությանն ասում եմ՝ Ո՛Չ: Մենք շատ չենք (ձեզ նման ոչխարների թեթև պճեղով), բայց քիչ էլ չենք… մի՛ մոռացեք, որ մեզ հայ են ասում, ու թե հիմա էլ սահմաններում եղբայրներիս եք սպանում, երեք բան հիշեք: 
Առաջին՝ երբեք հայ զինվորները և հայն առհասարակ չեն մեռնում, նրանք զոհվում են…
Երկրորդ՝ հիշե՛ք, որ եթե հայ ազգի ոտքին մեկ էլ կանգնեք, ապա սկսեք նախապատրաստել վզի վրա գտնվող գունդը, որպեսզի հայերը դրանցով կերակրեն իրենց շներին:
Եվ վերջապես երրորդ: Սա ավելի շատ ո՛չ թե հիշեցում է, այլ կանխազգուշացում: Եթե վերոհիշյալ երկու կետերը մոռանա՛ք, ապա հիշե՛ք, որ Հայաստանումում՝ Գյումրի քաղաքում, կա մի աղջիկ, որի արյունը դեռ կանչում է դեպի ձեզ… եթե դուք կարծում եք, թե դեռ շարունակում եք 1915–ի կոտորածը, ապա հիշեք՝ իմ արյան մի մասը ձեր բերանում է դեռ ու ամեն վայրկյան այն կարող է բորբոքվել: Դուք դեռ գուցե չեք զգացել հայերի արյան ցասումը, բայց համոզված եղեք՝ կզգաք, եթե չխղճաք ինքներդ ձեզ, թողեք սահմանները հանգիստ, մեզ վերադարձրեք այն, ինչը մերն է, և խոստանում եմ, որ կթողնենք, որ Աստծո ձեռքով սատկեք, իսկ եթե ո՛չ, ապա այդ դեպքում կապացուցեք, որ ձեր նման մարդակեր գազանները դեռ երկար էսպես կմնան… հավատացեք՝ երկա՜ր, բայց ո՛չ հավերժ… ես ձեզ խոստանում եմ, ես գալու եմ ձեզ մոտ, իմ տունն այդտեղ է՝ Ղարսում, Արդահանում… գալու եմ ձեզ մոտ, ու աղոթեք, թե որ ողջ մնաք:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել