Իմ կարծիքով, խնդիրը ավելի խորքային է, քան զուտ եկեղեցի կառուցելու-չկառուցելու հարցը եւ վերաբերում է ընդհանրապես քաղաքաշինության եւ քաղաքի կառավարման ոլորտներին: Ժամանակակից քաղաքները կարեւորում են հասարակության մասնակցությունը քաղաքաշինական գործընթացներում: Բայց խոսքը բացարձակ չի գնում վերջնական լուծումների քննարկման մասին, ինչը ավելինեղ մասնագիտական խնդիր է, այլ ծրագրերի, ստրատեգիայի մասին: Բնորոշ էին մեկնաբանումները, օրինակ, Պանարմենիանի տեղադրած նյութի ներքո: Մեկնաբանությունների մածամասնությունը բացասական էր, հաճախ նույնիսկ ծայրահեղական: Բայց պատճառը, իմ կարծիքով, ամենեւին էլ բուն նախագիծը չէր: Պարզապես մարդկանց զայրացնում է հերթական անսպասելի ծրագիրը, հերթական անգամ արթնանում ես ու կանգնում փաստի առաջ, որ ինչ-որ շատ կարեւոր բան քո քաղաքում որոշվել է բացարձակ առանց քո ցանկությունը կամ կարծիքը հաշվի առնելու: Մեր մոտ իսպառ բացակայում է բանավեճը, չկա որեւէ հարթակ, որտեղ կարող էին բախվել զուտ կարիծքներ եւ տեսակետներ: Այդ պատճառով այն, ինչ տեղի է ունենում, պարզապես լեզվակռիվ է հերթական կատարված դեպքի հետքերով, իրար հակառակ թեզերը կարելի է ներկայացնել այսպես.
- Հերի՞ք չէ անիմաստ ռեսուրսներ վատնել, նորից եկեղեցի՞
- Ձեր նման անաստվածներին ի՞նչ բացատրես:
ու վերջ: Բայց իրականում, հարցերը շատ-շատ են, եւ պահանջում են լուրջ մտորումներ ու թեժ վեճեր:
Եթե անձամբ իմ կարծիքը ասեմ, ես որեւէ հիմնավորում չեմ տեսել կամ լսել նման ծավալի կառույց տեղադրելու օգտին /ընդհանրապես, անկախ բովանդակությունից/: Համոզված եմ, որ Պանթեոնի տարածքի հորինվածքի կարեւորագույն հատվածը պետք է լինի գերեզմանը՝ հուշարձաններով, մնացած բոլոր տարրերը պետք է միայն օժանդակեն գլխավոր գաղափարին: Հնարավոր է, որ կա անհրաժեշտություն ունենալ մատուռ՝ արարողություններ կատարելու համար, բայց դա պետք է լինի շատ ֆունկցիոնալ մի կառույց, որի կերպարը պետք է լինի ստորադաս, չխանգարի շիրիմների հանգստությանը, լռության մթնոլորտին: Այն, ինչ ես հիմա տեսնում եմ նախագծում նախ իր չափսերով կարող է մրցել քաղաքի կարեւորագույն եկեղեցիների հետ, ինչը նորից քաղաքաշինական տեսանկյունից անհասկանալի է /չնայած, դա պատվիրատուի՝ եկեղեցու խնդիրն է/, երկրորդը՝ նախագծվող կառույցը կերպարով այնքան ինքնաբավ է, որ կարող էր լինել ցանկացած վայրում, ոչ մի բան չի հուշում, որ սա Պանթեոնի եկեղեցին է: Ավելի պարզ ասած, Պանթեոնը չպիտի դառնա եկեղեցու գերեզմանը: Հետո, ինքնին ցանկացած մրցույթ ողջունելի է, նույնիսկ անհեթեթ թվացող, քանի որ թույլ է տալիս նոր գաղափարներ ունենալ, կամ, վատագույն դեպքում, հասկանալ ինչ չի կարելի անել: Այս խնդիրը, որը դրված էր նախագծողների առջեւ, լավ առիթ էր նոր տեսակի կառույց ունենալու, եւ կարծում եմ, առաջադրանքը պետք է ավելի ազատ լիներ: Օրինակ, դա կարող էր լինել ընդամենը մի մեծ ծածկ, նույնիսկ դրսից չերեւացող, կանաչապատ եւ մեծ դահլիճ ծիսակատարությունների համար: Կամ մի ուրիշ բան, չգիտեմ, հենց մրցույթը /ցանկալի է՝ բաց/ կարող էր փորձել պատասխանել այդ հարցին:
Ուզում եմ շեշտել, որ չնայած շատ հարգում եմ պարոն Ղուլյանի պրոֆեսիոնալիզմը եւ նվիրվածությունը, չեմ կիսում գեղագիտական մոտեցումները, սակայն հատուկ չեմ ուզում անդրադառնալ նախագծի ճարտարապետությանը, քանի որ նախ չեմ պատրաստվում էքսպերտի կամ քննադատի դերում հանդես գալ, համ էլ սա արդեն ուրիշ խոսակցության թեմա է, եթե ինչ-որ մեկին հետաքրքիր ա, իմ սուբյեկտիվ անձնական կարծիքը գաղտնիք չէ, կկիսվեմ:
Վերը նշված բաց հարցերը ընդամենը մի քանիսն են, իրականում խնդիրները ավելիշատ են, բայց հիմնականը, կրկնեմ, այն է, որ հասարակությունը, երեւանցիները, բացարձակ կապ չունեն որոշումների հետ, որոնք ընդունվում են բացարձակ կամայական սկզբունքով, հայտնի չէ, թե որը՝ որ աշխատասենյակում, առանց ընդհանուր ծրագրի, ոչ թափանցիկ, եւ այս դեպքը միայն օրինակներից մեկն է: Պետք է նշել, որ քաղաքաշինական նախագծերը, որոնք հաճախ նման են վիրահատական վտանգավոր եւ լուրջ միջամտությունների, պահանջում են մեծ նյութական ծախսեր, եւ իհարկե, հասարակությունը իրավունք ունի եթե ոչ անմիջականորեն մասնակցել որոշումներ ընդունելու գործընթացներին: Մի ծուղակ էլ այստեղ կա, հենց հայտնվում ա հարուստ մեկը, որի մտքով մի բան է անցնում, քաղաքի իշխանությունները միանգամից գործի են անցնում: Ու միտեսակ քյասիբի մտածելակերպ է. հանկարծ կփոշմանի, փողը չի տա: Մյուս զարմանալի իրականությունը այն է, որ եթե քննարկվող առարկան եկեղեցու կառույց է, ապա քննարկում որպես այդպիսի չի կարող լինել: Այս հոգեբանության ցավալի արդյունքն է օրինակ, Լեզվի ինստիտուտի շենքի կորուստը եւ նոր եկեղեցին, որի ճարտարապետության մասին ավելիճիշտ ա արդեն ընդհանրապես չխոսել:
Մեկ էլ հատուկ նորից շեշտեմ, երբ խոսում ենք հասարակության, քաղաքացիների մասնակցության մասին, խոսքը հիմնական ծրագրերի մասին է, օրինակ, պահպանել այգին, թե ոչ, կառուցապատել, թե ոչ, քանդել թե ոչ, եւ արդյունքում ծրագրված որոշումը պետք է ձեւակերպվի հստակ չափանիշներ պարունակող փաստաթղթով, բայց այդ չափանիշների սահմաններում ստեղծագործողները պետք է ունենան լիակատար ազատություն եւ չենթարկվեն կամայական գրաքննությանը ոչ պետական մարմինների, եւ ոչ էլ հասարակական կարծիքի կողմից:
Մեկ էլ հատուկ նորից շեշտեմ, երբ խոսում ենք հասարակության, քաղաքացիների մասնակցության մասին, խոսքը հիմնական ծրագրերի մասին է, օրինակ, պահպանել այգին, թե ոչ, կառուցապատել, թե ոչ, քանդել թե ոչ, եւ արդյունքում ծրագրված որոշումը պետք է ձեւակերպվի հստակ չափանիշներ պարունակող փաստաթղթով, բայց այդ չափանիշների սահմաններում ստեղծագործողները պետք է ունենան լիակատար ազատություն եւ չենթարկվեն կամայական գրաքննությանը ոչ պետական մարմինների, եւ ոչ էլ հասարակական կարծիքի կողմից:
Նյութի աղբյուր՝ http://dabavog.livejournal.com/596219.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել