Երեկվանից այսպիսի զգացողություն ունեմ: Անկեղծ ասած, որևէ բան անելիս, ես միշտ որպես արդյունք ընդունեւմ եմ ՕԳԳ-ի ցուցանիշը: Այսօր էլ, սովորության համաձայն, կարող էի մատնանշել բազմաթիվ բացթողումներ, բայց նախընտրեցի այլ պրիզմայով նայել իրադարձությունների ընթացքին, փորձել տեսնել մեր համար նախընտրելի ու դրական կողմերը: Ի վերջո, անընդհատ քար շպրտելով, արդյունքի հասնել չես կարող:
Մեծ հաշվով, կամա, թե ակամա, մեր արտաքին քաղաքականության գերատեսչության ջանքերով, թե միջազգային հանրության պահանջով ունեցած վերջին ձեռքբերումները չնկատել ուղղակի անհնար է: Այսպես, թե այնպես մենք երեկ ցնցեցինք ԵՎրոպան ու Ռուսաստանը, այսօր այդ ցնցման ալիքը զարգացավ նաև ամերիկյան մայր ցամաքում:
Կազմակերպված միջոցառումները փաստացի անցան բարձր մակարդակի վրա, կազմակերպչական որևէ խնդիր չառաջացավ ողջ օրվա ընթացքում: Սա իրապես արհեստավարժ թիմի, որի բաղկացուցիչ մասն էր նաև ժողովուրդը, հիանալի աշխատանքի արդյունք էր:
Թուրքիան մեզ հակադրեց մի խայտառակ շոու ծրագիր, որը «քարկոծվեց» անգամ սեփական հայրենակիցների կողմից:
Փաստացի սա միջազգային մակարդակի հաղթանակ կարելի է որակել, բայց փաստը մնում է փաստ, որ ցեղասպան երկիրը կրկին խուսանավեց պատասխանատվությունից:
Այն որ աշխարհը հետզհետե դառնում է հայամետ, այսինքն` մարդամետ, դա փաստ է, բայց այն, որ իրական հաղթանակը կարձանագրվի միայն Թուրքիայի կողմից սեփական ժխտողական քաղաքականությունից հրաժարվելու դեպքում, դա ևս կասկածից դուրս է: Հուսալ, որ դա մոտ ապագայում կլինի, ես միամտություն եմ համարում, բայց այն ինչ կատարվեց երեկ ևս սովորական երևույթ չէր: Մենք հաղթեցինք բոլոր ճակատներում, քանի որ բացառապես արդար պահանջի իրավահաջորդն ու կրողն ենք: Ոչ մի բան պատահական չի լինում, անգամ 1.5 միլին անմեղ զոհերի սրբադասման կարգն էլ պատահական չի լինում: Եթե մենք հավատավոր մարդիկ ենք, եթե այս ամենին լուրջ ենք վերաբերվում, ապա պետք է համոզված լինենք, որ Աստծո կամոք սուրբ հոգիները ապավեն են դառնալու մեր դարավոր խնդրի վերջնական լուծմանը: Մենք հաղթել ենք բարոյական դաշտում և հեռու չի այն օրը, որ հաղթանակը բառերից կվերածվի իրական զգացողության
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/791469957601219?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել