Ցեղասպանության 100-ամյա տարելից. Ամփոփում՝
Ամբողջ աշխարհը տեղեկացավ Հայոց Ցեղասպանության մասին՝ նորաձևությամբ տարված դեռահասներից սկսած, մինչև ռոքի սիրահարներ։
Կաթոլիկ աշխարհն ընդունեց Հայոց ցեղասպանությունը։
Չորս պետություններ հաստատեցին ՀՀ-ի հետ իրենց ամուր դաշնակցությունը, որոնցից երկուսը գլոբալ քաղաքականության վրա լուրջ դերակատարություն ունեցող պետություններ են։
Եվրոպայի խորհրդանիշ հանդիսացող Էյֆելյան աշտարակի և Կոլիզեումի լույսերն անջատվեցին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։
Եվրոպայի խոշորագույն պետությունը՝ Գերմանիան, պատրաստվում է ընդունել Հայոց ցեղասպանությունը։
Ավստրիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը։
Աշխարհի ամենահայտնի ԶԼՄ-ներն անդրադարձան Հայոց ցեղասպանությանը, որոնցից շատերն էլ Հայոց ցեղասպանության ընդունման կոչով հատուկ նյութեր պատրաստեցին։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար ՀՀ եկավ մոտ 300 000 մարդ, որոնցից շատերը հայ չեն։
Ապրիլ 24-յան բոլոր արարողակարգային միջոցառումներն անթերի և առանց արտակարգ միջադեպերի անցան։
Գուցե ոմանց թվա, որ դա այդպես էլ պետք է լիներ, բայց իրականությունն այն է, որ տարվել է հսկայածավալ աշխատանք, և շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են այդ աշխատանքներին։