serj tankianCivilnet.am-ը գրում է.

Ապրիլի 23-ին Սերժ Թանգյանը՝ System of a Down ռոք խմբի մեներգիչը, իր երևանյան համերգից առաջ բացառիկ հարցազրույց է տվել ՍիվիլՆեթի Մարիա Թիթիզյանին: Կարդացեք զրույցի հայերեն թարգմանությունը:
Ողջույն, այսօր շատ հատուկ հյուր ունենք՝ Սերժ Թանգյանը, System of a Down ռոք խմբի մեներգիչը, խումբ, որն այժմ Հայաստանում է և Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ «Արթնացրեք հոգիները» համերգաշարի շրջանակներում համերգ է տալու: Սերժ, շնորհակալությո՛ւն:

Ձե՛զ էլ շնորհակալություն:

Մենք հետևում էինք ձեր համերգայինշրջագայությանն ամենուր, բայց պետք է ասեմ՝

Հայաստանում մարդիկ անչափ ոգևորված են, որայստեղ եք:

Մենք նույնպես ոգևորված ենք:

Վստահաբար: Դուք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բարձրաձայնող 

ամենահզոր ձայներից մեկն եք, բայց կարողէիք նաև չլինել, Դուք երաժիշտ եք, երգահան,

 երգիչ, ինչո՞ ւ է դա այդքան կարևոր Ձեզ համար:

Հայոց ցեղասպանությունն ինքնին և ամերիկյան վարչակարգի՝ հաջողված խուսափումը «ցեղասպանություն» բառից հանուն նրա, որպեսզի Թուրքիայի վրա ճնշում չգործադրվի, ինձ դարձրեց ակտիվիստ՝ տարբեր ուղղություններով: Դա մի հարց է, որն ինձ ստիպեց հասկանալ ու գնահատել այլ հարցեր նույնպես: Երգերի խոսքերում, ինչու չէ՝ նաև մամուլի հետ շփումներում, հաճախ եմ խոսում այդ հարցերի մասին, և ինձ համար պատիվ և բախտավորություն է ունենալ խոսելու այդ առավելությունը: Այնպես որ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա հետ կապված արդարության հասնելու հարցը, ինչպես նաև իմ կարողությունը ուղղորդելու մարդկանց, որ գիտակցեն, որ սա միայն հարյուրամյա մի հանցանք չէ, այլ մի բան, որ մեր օրերում էլ կատարվում է, շատ կարևոր է ինձ համար և խմբի համար:

Սա մի հարց է, որ իմ բոլոր հյուրերին եմ տալիս. Ցեղասպանությունը հայոց պատմության 

մեջ աղետալի մի արհավիրք էր, այնձևավորեց ազգային մի գիտակցություն, որը լի է ցավով,

 իսկ հիմա մենք մտնում ենք նոր հարյուրամյակ: Ձեր կարծիքով՝որպես հայ ակտիվիստ, 

որն այդքան ուշադրություն է հրավիրել հայկական հարցի վրա, ինչպիսի՞ն է լինելու 

հաջորդհարյուրամյակը: Կարո՞ղ ենք մենք դիսկուրսը փոխել, արդյո՞ք կարող ենք դառնալ 

զորեղ մի ձայն մարդկության բոլոր ցավերի,մարդկության դեմ բոլոր արհավիրքների 

մասին բարձրաձայնելու համար: Կամ պե՞տք է արդյոք դա անել:

Նայեք՝ այն, ինչի միջով մենք անցնում ենք, իմաստ ունի, և եթե մենք դա պահում ենք մեր գիտակցության սահմաններում, ապա որևէ մեկին լավություն չենք անում: Այսինքն՝ Հայոց ցեղասպանությունը դաս է ոչ միայն հայերի համար, այլև ամբողջ աշխարհի, սա հանցանք է մարդկության դեմ՝ ոչ թե միայն հայերի, պետք է ամեն ինչ անենք, որ բոլորը դա գիտակցեն: Ինչ վերաբերում է նրան, թե դեպի ուր ենք գնում, ես երեկ էլ ասացի, որ ոչ մի ազգ էլ չի ուզում զոհի կերպարում հավերժ լինել, կամ հավերժ հիշվել որպես զոհ, դա այնքան էլ դրական բան չէ: Բայց մենք պետք է տարածենք մեր մշակույթը, կիսվենք այն գեղեցիկ բաներով, որ հայերն ստեղծել են պատմության ընթացքում, նախքան քրիստոնեությունը: Միշտ խոսում ենք, որ առաջին քրիստոնյա ազգն ենք, դա անշուշտ նորմալ է, բայց մենք պետք է ավելի խորանանք մեր արմատների մեջ, քանի որ մենք հին ժողովուրդ ենք, շատ բան ունենք աշխարհի հետ կիսելու՝ մեր երաժշտությունը, մեր մշակույթը, մեր ուտեստները: Ես հույս ունեմ, որ հաջորդ դարում ահա աշխարհի հետ այդ կիսվելը կլինի, ես հույս ունեմ, որ արդարությունը շուտով կհաստատվի, որպեսզի բոլորս միասին այս ամենը հետևում թողնենք՝ որքան հնարավոր է շուտ:

Եվս մեկ քաղաքական հարց ու վերջ. Բարաք Օբաման հերթական անգամ չի օգտագործելու «ցեղասպանություն» բառը: Սրաարդարացումն այն է, որ «չնայած մենք հարգում ենք զոհերի հիշատակը, բայց չենք ուզում նաև ստեղծել 

հանգամանքներ,որոնք կհանգեցնեն նոր զոհերի», ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:

Դե, Միացյալ Նահանգները բարոյական պատասխանատվության իր բաժինը չի ընդունում նաև այսօր՝ Իսլամական պետության արածի մեջ, ցեղասպանությունը, ցավոք, որևէ պետությունում առաջնահերթություն չէ, կան պետություններ ու մարդիկ, որոնք կանգնում ու բարձրաձայնում են պատմականորեն ճշմարիտ խոսքեր՝ անկախ աշխարհաքաղաքական խաղերից, նրանց թվում են, օրինակ, Ֆրանսիան, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, շատ ուրիշներ…

Այո, Եվրոպական խորհրդարանը:

Եվրոպական խորհրդարանը, այո, ընդունեց բանաձև, որը նախկինում էլ էր ընդունել: Ի դեպ՝ մենք նաև Բրյուսելում էինք, մեր համերգը բանաձևն ընդունելու հաջորդ օրն էր, և շատ լավ էր, որ կարողացանք լրատվամիջոցների հետ նաև այդ հարցից խոսել: Կարծում եմ՝ ժամանակի հարց է: Գիտե՞ք, ցավալի է, որ Միացյալ Նահանգներն այդ դերն է ստանձնում, մտածում եմ, թե այն ժամանակ որքան գործ է արել «Մերձավոր Արևելքի օգնության» կազմակերպությունը, այդ բարեգործությունը, որ Միացյալ Նահանգներն իրականացրել է, փրկել է հազարավոր մարդկանց՝ որբերի կյանքեր․․․ Իմ պապը Հունաստանում որբանոցում է եղել, ես երախտապարտ եմ, անշուշտ, բայց այս ամենը շատ ավելի մեծ պատասխանատվություն է դնում վարչակարգի և դրան հաջորդող կառավարությունների վրա, որպեսզի անկեղծորեն և ճշմարտացիորեն անդրադառնան ամերիկյան պատմությանը: Ամոթ է նաև այդ տեսանկյունից, ոչ միայն՝ Հայոց ցեղասպանության տեսանկյունից: Բայց իրականությունը սա է․ եթե Օբաման չի ցանկանում օգտագործել ցեղասպանություն բառը, թող չօգտագործի, մենք մեր արդարությանը հասնելու ենք անկախ իրենից:

Լիովին համաձայն եմ: Վերջին հարցն ունեմ. երևանյան համերգում որևէ բան տարբեր 

լինելո՞ւ է մյուս համերգներից, որնախորդել են համերգաշարի ընթացքում:

Անպայման:

Շա՞տ անակնկալներ կան:

Առաջին հերթին, շատ ոգևորված ենք, որ Հայաստանում ենք, որպես խումբ առաջին անգամ ենք համերգ տալու Հայաստանում, նախկինում առանձին կատարումներով ես էլի հանդես եմ եկել: Շատ ուրախանում եմ, երբ խմբի մյուս անդամների դեմքերին նույնպես տեսնում եմ այդ ոգևորությունը, երջանկությունը, ցնծությունը, որ նրանք ստանում են Երևանում քայլելիս: Տարոնի համար, օրինակ, սա առաջին այցելությունն է Հայաստան, Շավոն ու Ջոնը նախկինում մի քանի անգամ եղել են Հայաստանում: Շատ ուրախ եմ դա տեսնել, կարծում եմ՝ համերգը նման չի լինելու նախկինում տված որևէ համերգի:

Ես էլ եմ այդպես կարծում:

Կուզեի նաև ասել, որ այսօր System of a Down-ը  գերազանցելու է Հայաստանում գրանցված ձայնի ուժգնության բոլոր ռեկորդները, քանի որ, երաշխավորում եմ, Հայաստանում երբևէ նվագած որևէ խմբից ամենաբարձրն ենք նվագելու:

Ես երևի կկարողանամ ձեզ լսել Մոնումենտից: Պատկերացնում եմ նաև քո անձնական 

զգացմունքները, շնորհակալությո՛ւն:

Շատ ուրախ եմ, պատիվ ու երջանկություն է ինձ համար այստեղ լինելը, նաև հիշատակի միջոցառումների մաս կազմելը:

Մեզ համար էլ երջանկություն ու պատիվ է քեզ պես հայրենակից ունենալը, 

շնորհակալությո՛ւն, Սերժ:

Շնորհակալությո՛ւն, Մարիա:

Հարցազրույցից հետո Սերժը սիրով նկարվեց Մարիայի և ՍիվիլՆեթի օպերատոր Գևորգի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել