Ցեղասպանության 100-ամյակը կոտրեց բոլոր կարծրատիպերը: Սա այն եզակի տարիներից է, երբ մենք իրոք պահանջում ենք, ոչ թե խնդրում, մենք սգում ենք, բայց չենք ողբում: Դրա վառ ապացույցները SOAD-ի երեկվա համերգն ու այսօր աշխարհի ամենաազդեցիկ 2 նախագահների ու բախտակից Կիպրոսի ու Սերբիայի նախագահների անկեղծ ելույթներն էին: Մենք հիշելու և պահանջելու ենք նաև հաջորդ 100, 200 տարիներին: Մարդկության դեմ հանցագործությունները ժամանակային սահմանափակում չունեն, դա բաց վերք է, որը դժվար էլ սպիանա:

Թուրքիայի իշխանությունները վերջին օրերին չեն հասկանում՝ ինչ են անում, մեկ սպառնում են, մեկ խաղաղության կոչ անում: Սպառնալիքներն ավելի քան անիմաստ են: Իսկ խաղաղության կոչերն անհասկանալի են: Կներեք, ո՞վ չվավերացրեց արձանագրությունները: Մե՞նք, թե՞ դուք: Մենք մի՛շտ էլ պատրաստ ենք խաղաղության, բայց ցավը մոռանալ՝ երբեք: Խաղաղություն էիք ուզում՝ նախապայմաններ առաջ չքաշեիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել