Ապրիլի 24-ի նախօրեին եվրոպական երկրներում հաստատված հայ և ադրբեջանցի (Իրանի Ատրպատական) ակտիվիստները միացյալ հայտարարությամբ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը՝ այն համարելով Օսմանյան պետության կողմից իր քաղաքացիների դեմ նախապես ծրագրված և կազմակերպած ոճիր, որը սկիզբ առավ 1915թ.-ի ապրիլի 24-ի գիշերը՝ հարյուրավոր առաջնորդների, գրողների, արվեստագետների, լրագրողների, իրավաբանների, բժիշկների, մտավորականների և հոգևորականների ձերբակալելով և ոչնչացնելով:

Հայտարարության մեջ նշվում է, որ հայության դեմ Ցեղասպանությունն իրականացվել է «Արևմտյան Հայաստանում, Օսմանյան կայսրության այլ տարածքներում՝ օգտագործելով Առաջին համաշխարհային պատերազմի առիթը, որի արդյունքում զոհվեցին մոտ մեկ ու կես միլիոն հայեր...»:

Հայտարարությունը ստորագրել են հայտնի դեմքեր, ինչպես Ժիրայր Քոչարյանը, Քեմալ Արասը և Աբաս-Ալի Մողադամը Գերմանիայից ու նաև Արսեն Նազարյանը Նիդերլանդներից:

Հիշատակենք, որ բաց է այս հայտարարությունը, և ցանկացողներն իրենց ստորագրությամբ կարող են միանալ նրան՝ դիմելով հետևյալ հասցեին:

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 23 ապրիլի 2015թ.:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել