Ինչեր ասես, որ չես բացահայտի համացանցում թափառելիս: Youtube-յան հերթական որոնումներիցս մեկի ժամանակ աչքովս հույն փոփ-երգիչ Ջիանիս Վարդիսի մի շատ մելոդիկ կատարում ընկավ, որը լսելիս մոտս այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ երգն առաջին անգամը չէ, որ լսում եմ: Լսեցի ավելի ուշադիր և հանկարծ մտաբերեցի: Մի՞թե սա Գրիգոր Դանիելյանի և նրա կնոջ՝ Հռիփsիմե Յելինյանի «Պարը մեր» երգի նախատիպը չէ: Արի ու տես, որ այո: Երաժշտությունը մեկին-մեկ նույնն է, փոխված են միայն բառերը, որոնք ամենայն հայոց ռեփեր և պոետ Ֆելիքս Խաչատրյանի մտքի թռիչքն են: Հետաքրիր է, որ չնայած երաժշտությունը գողացված է, այնուամենայնիվ, Գրիգորի և Հռիփսիմեի երգի տիտրերում նաև գործիքավորողի անուն է նշված՝ Emmanuel & DJ Smoke: Հիմա երկու տարբերակ կա. Կա’մ Գրիգորն ու Հռիփսիմեն են բոլորին խաբել, կա’մ նրանց են խաբել: Ամեն դեպքում հետաքրքիր կլիներ լսել պատմության իրական մանրամասները: Թե չէ գողացված երաժշտություններով իրենց երաժիշտ կոչողների թիվը վերջերս մի տեսակ շատացել է:
Հա, ի դեպ, այն որ հենց մերոնք են գողացել երաժշտությունը, փաստում են երգերի արտադրման տարեթվերը: Հունականը արտադրվել է 2009-ին, Գրիգորինն ու Հռիփսիմեինը՝ 2012-ին: